Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ստեղծել հակակշիռ ուժ

Ստեղծել հակակշիռ ուժ
03.06.2014 | 13:18

«Հայաստանի գոյության մարտահրավերները՝ Եվրասիական միության նոր զարգացումների ներքո» քննարկման ժամանակ Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանը նշեց, որ Հայաստանի վրա ազդեցություն ունեցողները գտնվում են դրսում, և մենք պետք է գտնենք այն ուժը, որը կարող է հակակշիռ լինել իշխանությունների գործողություններին: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն էլ ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ հեռուստաընկերությունները պատկանում են այս կամ այն օլիգարխին և ուղղորդված քարոզչություն են իրականացնում, ինչին հակադարձելը ներկա պայմաններում դժվար է:

Արձակագիր Վահրամ Մարտիրոսյանի կարծիքով էլ՝ Եվրոպան Հայաստանի նկատմամբ ճնշումներ չի իրականացնում, այլ ՌԴ-ն է փորձում իր ազդեցությունն ունենալ Հայաստանի վրա:

Դիտվել է՝ 912

Մեկնաբանություններ